Արցախի իշխանությունը չի ենթարկվում որևէ ճնշման ՀՀ-ի կողմից, այդ ընդդիմությունն է ենթարկվում. Արայիկ Հարությունյան

Մանրամասներ

Արցախի խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Արայիկ Հարությունյանը, խոսելով ստեղծված իրավիճակի մասին, ասել է. «Իշխանությունը չի ենթարկվում որևէ ճնշման Հայաստանի կողմից և չի ուղղորդվում, այդ ընդդիմությունն է ենթարկվում Հայաստանի միրայն ընդդիմության քաղաքականությանը»:

Շարունակելով խոսքը Հարությունյան ասել է. «Այսօր դուք ինձ կոչ եք անում այնպիսի քայլեր անել, որ կորուստներ չունենանք:

Մենք ստիպված էինք Քաշաթաղի շրջանի երեք բնակավայրերի, այսպես ասած, հանձնումը կատարել, որ ահռելի կորուստներ չտանք և վերջնական չբնաջնջվի Ղարաբաղը»: