Անկարգություններ են տեղի ունեցել Ֆրանսիայի Ստրասբուրգի կենտրոնում, օր ցերեկով թալանվել են Apple և Lacoste խանութները

Մանրամասներ

Անկարգություններ են տեղի ունեցել Ֆրանսիայի Ստրասբուրգի կենտրոնում, օր ցերեկով թալանվել են Apple և Lacoste խանութները։ Այս մասին գրել է Actu Strasbourg

Apple խանութը չի հասցրել փակել դռները։ Մոտ 50 հոգի մտել ու թալանել է այն՝ վերցնելով ցուցադրված բոլոր հեռախոսները, ըստ թալանին մասնակցած երիտասարդների ցուցումների, որոնց տեղում հարցրել է Actu Strasbourg-ը:

Թալանվել է նաև Lacoste խանութը, որն Ալեբարդ փողոցի վրա է: Twitter-ում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ մտնում ներս ու դուրս գալիս հագուստներով։

Ֆրանսիայում զանգվածային անկարգությունները սկսել են այն բանից հետո, երբ Փարիզի Նանտեր արվարձանում ոստիկանը կրակել ու սպանել է Mercedes մեքենա վարող 17-ամյա դեռահասին, որը հրաժարվել է ենթարկվել իրավապահների պահանջներին։ Դատարանը կրակողին կալանավորելու որոշում է կայացրել։

Հունիսի 30-ի գիշերը բերման է ենթարկվել ավելի քան 660 քաղաքացի։ Բերման ենթարկվածների առնվազն մեկ երրորդը երիտասարդներ և անչափահասներ են։