«Ռուսները, որ առաջնորդվում են իրենց իսկ ԳՇ քարտեզներով, շատ լավ գիտեին, որ օգնում են ադրբեջանցիներին դրոշ տեղադրել ՀՀ տարածքում». Իոաննիսյան. ՖՈՏՈ

Մանրամասներ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի գրառումը. «Սա ԽՍՀՄ ԳՇ 1975 թվականի քարտեզն է՝ 1/100.000-ի մասշտաբով:

Հայ-ադրբեջանական սահամանը, այն հատվածում, որտեղ այժմ Հաքարիի կամուրջն է (կարմիր կետը), անցնում է Հաքարի գետով:

Այսինքն, գետի (կամրջի) արևմտյան կողմը (որտեղ ռուսներն ու ադրբեջանցիք տեղադրում էին դրոշը) Հայաստանի Հանրապետությունում է:

Ավելի պարզ լինելու համար ասեմ, որ դրանից մի քիչ ավելի հարավ սահմանը անցնում է գետի արևմտյան կողմով և այդտեղ, արդեն, գետի երկու ափերն էլ Ադրբեջան են:

Բայց Հաքարիի կամրջի մոտ, ըստ ԽՍՀՄ ԳՇ քարտեզի, սահմանը հենց գետով է:
Այլ կերպ ասած, ռուսները, որ առաջնորդվում են իրենց իսկ ԳՇ քարտեզներով, շատ լավ գիտեին, որ օգնում են ադրբեջանցիներին դրոշ տեղադրել ՀՀ տարածքում»:

ա