Ադրբեջանցիները Հակարիի կամրջի մոտ առաջխաղացման փորձ են արել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու համար. փորձը կանխվել է. ԱԱԾ

Մանրամասներ

Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:

Հայտնում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունից:

Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը  կանխվել է:

Ժամը 10:00-ի դրությամբ  իրադրությունը հարաբերականորեն կայուն է: