«Նիկոլի «կադաստրի թուղթը» հիմարություն է, նա երկրի մահվան վկայականն է բերում». Աշոտյան. VIDEO

Մանրամասներ

Նիկոլի «կադաստրի թուղթը» հիմարություն է, նա երկրի մահվան վկայականն է բերում»: 24TV-ի եթերում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է Արցախ պետությունը, իսկ Հայաստանը՝ ամորձատում։

«Իշխանությունը բացում է երկրի դարպասները և զիջում ամեն ինչ։

2020 թ․-ի պատերազմից հետո հայկական կողմը բազմաթիվ այլընտրանքներ ուներ, կարելի էր շատ քայլեր ձեռնարկել աղետալի այս վիճակից խուսափելու համար, բայց դրա համար նախ անհրաժեշտ էր չեզոքացնել պարտության հիմնական պատճառը՝ Նիկոլ Փաշինյանին»,- ասել է ՀՀԿ փոխնախագահը։