Անձնապես կարող եմ ուրախ լինել. Գոհ եմ, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին. Աշոտ Փաշինյան. VIDEO

Մանրամասներ


 

Դատական նիստը փակ է եղել Գայանե Մարտիրոսյանի միջնորդությամբ եւ ցանկությամբ եւ հարիր չէ մանրամասն ներկայացնել այն: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Երեւան քաղաքի առջին ատյանի դատարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի «առեւանգման գործով» դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Գայանե Մարտիրոսյանն այսօր դատարանի որոշմամբ դատապարտվեց 4 տտարվա ազատարկման, սակայն պատիժը պյմանականորեն չկիրառվեց::

Անդրադառնալով նրան, որ նախորդ դատական նիստից հետո ինքը հիշատակում էր, որ այդ հոդվածը ծանևր է եւ նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում, Փաշինյանն ասաց.  «Այն հանգամանքը, որ չեմ նշել, դա չի բացառում, որ քրեական օրենսգրքով կան այլ հոդվածներ, որոնք հնարավորություն են տալիս այլ որոշումներ կայացնել: Փաստորեն, պատժաչափը իրավաբանորեն չկիրառելու մասին որոշում է կայացվել: Արդարադատության նպատակը ոչ թե անձին պատժելն է, որը մեղավոր է ճանաչվում ինչ-որ հանցանքի մեջ, այլ նպատակը հանցանքների նվազումն է, որ եթե նույնիսկ որեւէ միջադեպ է տեղի ունեցել, այլեւս տեղի չունենա: Եվ եթե իրավական համակարգը որոշում է, որ այս ձեւով այդ նպատակն իրագործվում է, ես բնականաբար, դրա դեմ չեմ կարող լինել: Նաեւ անձնապես կարող եմ ուրախ լինել»:

Աշոտ Փաշինյանը նաեւ հավելեց, որ գոհ է, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին. «Կարծում եմ՝ դա շատ կարեւոր է անկախ նրանից, թե ում է վերաբերում միջադեպը: Գոհ եմ նաեւ, որ  արդարադատության համակարգը եւ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը կամ կանխարգելիչ միջոցը այս դեպքում շատ խիստ չէր Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ:

Աշոտ Փաշինյանը հայտարարեց, որ չի բողոքարկելու դատարանի վճիռը, եւ դատական նիստում էլ որեւէ առարկություն չի հնչել: