Սիրուշոն այս օրերին ԱՄՆ-ում է, որտեղ տեղի է ունեցել իր արծաթյա զարդերի բրենդի ցուցադրությունը։ Լոս Անջելեսում երգչուհին հասցրել է հանդիպել նաեւ հայկական շոու-բիզնեսից իր ընկերներին՝ Անդրեին, Ավետ Բարսեղյանին, Արմինկային․․․
Ամերիկաբնակ ռեփեր Սուպեր Սաքոն ժամեր առաջ ինստագրամյան story-ներ է հրապարակել, որտեղ ցուցադրել է դստեր՝ Ջիանայի եւ Սիրուշոյի ջերմ հանդիպումը։ Լուրը փոխանցում է news.am-ը:
Տեսանյութում երեւում է, թե որքան ուրախ է ռեփերի դուստրը Սիրուշոյի հետ հանդիպման համար։
Երգչուհին Ջիանայի համար նվեր էր պատրաստել իր PreGomesh հավաքածուից։

0Comments