Արտակ Գալստյանի կնոջ ու որդու նկատմամբ քրեական հետապնդումը մտահոգիչ է. Ռուբեն Մելիքյան

Մանրամասներ

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կալանավորված Արտակ Գալստյանի կնոջ ու որդու նկատմամբ քրեական հետապնդումը մտահոգիչ է։

Այն թողնում է համագործակցությունից հրաժարվող անձի նկատմամբ հավելյալ ճնշում կիրառելու տպավորություն։
Այդ տպավորությունը կարող է փարատվել միայն այն դեպքում, եթե հանրությանը ներկայացվի թե՛ մեղքը, և թե՛ խափանման միջոց կալանքը հիմնավորող օբյեկտիվ ապացույցների համոզիչ համակցություն»:

Ռուբեն Մելիքյան