Lexus-ը ներկայացրել է TX նոր քրոսովերը․ Ֆոտո

ՖՈՏՈ

Lexus մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր մոդել՝ TX քրոսովերը, որը նախատեսված է ԱՄՆ շուկայի համար։ Նորույթը դարձել է Toyota Grand Highlander-ի ավելի թանկ և շքեղ տարբերակը, որը ներկայացվել է 2023 թվականի սկզբին։

Մեքենաները տեխնիկապես նույնն են և տարբերվում են միայն թափքի դիզայնով, ինչպես նաև փոփոխված ինտերիերով։

Նոր Lexus TX-ը հասանելի է 7 և 8 տեղանոց տարբերակներով:

Մոդելի համար հասանելի են չորս կոնֆիգուրացիաներ՝ Standard, Premium, Luxury և F Sport Performance, որոնք տարբերվում են թափք դեկորով և տեխնիկական համալրմամբ:

Նորույթը ստացել է Lexus Safety System + 3.0 ակտիվ անվտանգության համակարգերի համալիր, 12,3 դյույմանոց թվային կառավարման վահան և մուլտիմեդիա համակարգ՝ 14 դյույմանոց սենսորային էկրանով, պրոյեկցիոն էկրան, համայնապատկերային տանիք, Mark Levinson ակուստիկա և այլ սարքավորումներ:

Նոր Lexus TX-ի վաճառքն ԱՄՆ-ում կսկսվի 2023 թվականի աշնանը։ Քրոսովերի հավաքումը կստեղծվի ԱՄՆ-ի նույն գործարանում, որտեղ այժմ արտադրվում է Toyota Grand Highlander-ը:Lexus TX 500h F Sport PerformanceLexus TX 500h F Sport PerformanceLexus TX 500h F Sport PerformanceLexus TX 500h F Sport Performance