Ռուսական «Գազպրոմ»-ն արդեն Թուրքիային է ներկայացրել գազային հանգույց ստեղծելու հայեցակարգը

Մանրամասներ

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը թուրքական կողմին է ներկայացրել գազային հանգույց ստեղծելու հայեցակարգը, որում ձևակերպված են դրա գործունեության պարամետրերն ու սկզբունքները, բխում է կորպորացիայի տարեկան զեկույցից։ Փաստաթղթից հատվածներ է մեջբերում interfax.ru-ն:

«2022 թվականի հոկտեմբերից «Գազպրոմ» ՓԲԸ-ն թուրք գործընկերների հետ համատեղ աշխատում է Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցով։ Ռուսական կողմը ներկայացրել է գազային հանգույց ստեղծելու իր հայեցակարգը, դրա գործունեության պարամետրերն ու սկզբունքները»,- ասվում է «Գազպրոմ»-ի տարեկան զեկույցում։

Գազային հանգույցի կառուցման մասին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի հոկտեմբերի կեսերին։ Դեկտեմբերի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրում աշխատանքներ են տարվում գազային հանգույցի կառուցման նախապատրաստման համար։