Տարածվել է Բարնաուլի օդանավակայանում շարժասանդուղքից ուղևորների ընկնելու տեսանյութը

Շարժասանդուղքից ընկել է 6 մարդ, որոնցից 4-ը հոսպիտալացվել են

Արտակարգ դեպք է պատահել Բարնաուլի օդանավակայանում. Ուրալյան ավիաուղիների ինքնաթիռի շարժասանդուղքից ուղևորներ են ընկել։ Այս մասին տեղեկանում ենք Ria-ից։

Ըստ տեղեկությունների, շարժասանդուղքից ընկել է 6 մարդ, որոնցից 4-ը հոսպիտալացվել են։

Ինքնաթիռը մեկնում էր Դոմոդեդովո օդանավակայան, ու ուղևորները շարժասանդուղքի վրա սպասում էին ներս մտնելուն։ 

Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել։