Մեր պաշտպանությունը դադարեցված է․ Հովսեփ Սարգսյան

Մանրամասներ

«Մեր պաշտպանությունը դադարեցված է, մենք ազատված ենք Գայանե Մարտիրոսյանի պաշտպանությունն իրականացնելուց»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գայանե Մարտիրոսյանի պաշտպաններից Հովսեփ Սարգսյանը:

«Դիրոքորոշման փոփոխություն կար մեր ու մեր վստահորդի միջև, որի կապակցությամբ այլևս պաշտպանություն չի իրականացվելու Գայանեի նկատմամբ, դա եղել է մեր պաշտպանյալի ցանկությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ գործով նոր պաշտպան կներգրավվի: