Քննչական կոմիտեն քրեական հետապնդումներ է սկսել Արտակ Գալստյանի ընտանիքի անդամների նկատմամբ. Արսեն Բաբայան

Մանրամասներ

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քննչական կոմիտեն քրեական հետապնդումներ է սկսել «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի ընտանիքի անդամների նկատմամբ:

Մասնավորապես, պարզվում է երեկ ձերբակալվել է նրա կինը և քրեական հետապնդում է հարուցվել որդու նկատմամբ:

Արտակ Գալստյանի տիկնոջ մասին հետաքրքրվեցի և պարզվեց, որ տնային տնտեսուհի է, որևէ առնչություն չունի ոչ ամուսնու աշխատանքի հետ և ոչ էլ որևէ հանրային ակտիվություն է դրսևորում: Ավելին, տիկնոջը նկարագրելիս ճանաչողներն ասում են, որ շատ հավասարակշռված, չափված և համեստ մարդ է:

Արտակ Գալստյանի որդու մասին կրկին հետաքրքվեցի և նորից միայն դրական կարծիքներ լսեցի:

Բոլորը պնդում էին, որ հանցագործություն բառը որևէ կերպ չի կարող տեղավորվել այդ տիկնոջ և որդու անունների կողքին:

Նկատի ունենալով նաև Արտակ Գալստյանի կողմից իշխանության հասցեին արվող կոշտ քննադատությունները, նրա նկատմամբ կիրառված բռնությունների փաստերը, ակնհայտ է դառնում, որ գործ ունենք քաղաքական կոշտ հետապնդման դեպքի հետ:

Իշխանությունը, փաստորեն, կրկին հատեց վաղուց գծված կարմիր գծերը, որի հետևանքով քաղաքական հետապնդման զոհ են դարձել քաղաքական հակառակորդի, Արտակ Գալստյանի ընտանիքի անդամները:

Սա ծայրաստիճան անընդունելի և ծայրահեղ քննադատելի երևույթ է»: