Պենտագոնը 2 միլիարդ դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթ է պատրաստում Ուկրաինայի համար. Bloomberg

Մանրամասներ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում Ուկրաինայի համար, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նոր օգնության մասին նախատեսվում է հայտարարել այսօր՝ հունիսի 9-ին։

Գործակալության տվյալներով՝ նախատեսվում է գնել Hawk հրթիռային կայանքներ և երկու տեսակի ժամանակակից զենիթային հրթիռներ Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար։

Գումարը կհատկացվի Ուկրաինայի անվտանգության խթանման նախաձեռնության շրջանակում։

Վաշինգտոնը Կիևին ռազմական օգնության վերջին փաթեթը հատկացրել է մայիսին։ Այն ներառում էր 105 մմ տանկային արկեր, հակաօդային պաշտպանության AIM-7 հրթիռներ, Avenger հակաօդային պաշտպանության համակարգեր և AT-4 հակատանկային համակարգեր։