ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը տուգանվել է 200 հազար դրամով․ «Հետք»

Մանրամասներ

2021 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը տուգանվել է 200 հազար դրամով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Ցուցուլյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար հիմք է ընդունել «Հետքի» հրապարակումը։

Հիշեցնենք՝ այս տարվա հունվարի 16-ին հոդված էր հրապարակվել այն մասին, որ Կամո Ցուցուլյանը 2021թ․ տարեկան հայտարարագրում չի ներկայացրել բիզնեսի իր բաժնեմասը, մասնավորապես «Կենցաղսպասարկում» ՍՊԸ-ում իր ունեցած 67% մասնակցությունը։

Հիմք ընդունելով «Հետքի» հրապարակումը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգել էր Ցուցուլյանի ներկայացրած հայտարարագիրը։ 2023թ․ մայիսի 24-ին Կամո Ցուցուլյանի ներկայությամբ հանձնաժողովում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ մայիսի 29-ին տեղի է ունեցել վարույթի քննությունը, որին Ցուցուլյանը աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի ներկայացել և խնդրել է գործի քննությունն իրականացնել առանց իր ներկայության։

ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը գրավոր դիրքորոշում է հայտնել՝ նշելով, որ կատարվածը «լրացման կարգի թերություն է և լրացման կարգի չիմացության արդյունք»։

Վարույթի քննության արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արձանագրել է, որ Կամո Ցուցուլյանը չի հայտարարագրել «Կենցաղսպասարկում» ՍՊԸ-ում իր ունեցած բաժնեմասը, ինչպես նաև չի ներկայացրել գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին տվյալները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում