Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կարվինում տրակտորի ուղղությամբ

Մանրամասներ

ԱՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Հունիսի 8-ին ժամը 17:35-20։30-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման արևելյան և հյուսիսային  ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի  ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։

Հունիսի 9֊ի ժամը 09։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»։