Տիգրանաշենի հանձնումը նշանակում է հրաժարվել Վայոց Ձորից, Սյունիքից և Արցախից

Մանրամասներ

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Սա իր իշխանությունը պահելու համար ընդունակ է ցանկացած ա զ գ ա կ ո ր ծ ա ն քայլի: Տիգրանաշենի հանձնումը բերելու է ու մեզ կանգնեցնելու է ծանր հետևանքների առաջ:

Տիգրանաշենի բարձունքից ափի մեջ է հայտնվում ամբողջ Արարատյան դաշտը և քաղաքամայր Երևանը: Վեդիով ճանապարհը անանցանելի խութեր ունի բեռնատար մեքենաների համար, այսինքն Տիգրանաշենի հանձնումը նշանակում է հրաժարվել Վայոց Ձորից, Սյունիքից և Արցախից:

Փակվում է Իրանի հետ մեր ցամաքային կապը: Լավ ինչքա՞ն է այս խ ե լ ա պ ա կ ա ս ը իրականությունից դուրս խոսելու:

Հրապարակե´ք կոմպրոմատները, արդեն բավական է շուն ու կատու խաղաք ու մեզ դնեք հիմարի տեղ, հրապարակելով ձեր ընտանիքին հասած, գործազրկության աղետները»։