Թուրքիայի հյուրանոցները 20 տոկոսով բարձրացրել են գները ռուս զբոսաշրջիկների համար

Մանրամասներ

Թուրքիայի հյուրանոցները և ավիաընկերությունները 20 տոկոսով բարձրացրել են գները ռուս զբոսաշրջիկների համար: Սա արվել է այն դեպքում, երբ գները մնացել են նույնը Եվրոպայից ժամանող զբոսաշրջիկների համար:

Ամենայն հավանականությամբ թուրք գործարարները լավ են գիտակցում, որ ռուս զբոսաշրջիկներին չեն սպասում Հունաստանում, Կիպրոսում և այլ եվրոպական հանգստավայրերում: Ահա հենց օգտվելով ստեղծված իրավիճակից էլ թուրքերը որոշել են լացուցիչ գումար վաստակել:

«Արևմտյան շուկայի համար նրանք չեն համարձակվում նման գնային քաղաքականություն վարել, քանի որ եվրոպացիները պարզապես կփոխեն ուղղությունը՝ նախապատվությունը տալով այլ երկրների, որտեղ ծառայությունների գներն անհամեմատ մատչելի են», - պատմում է Ռուսաստանի տուրիստական ընկերությունների միավորման փոխնախագահ Ալեքսան Մկրտչյանը:

Ներկայում ռուս զբոսաշրջիկներն ակտիվ դիտարկում են Թուրքիան Իրանով փոխարինելու տարբերակը:

Մկրտչյանը կարծում է, որ Իրանը շահավետ է ֆինանսական տեսանկյունից, հատկապես, որ Ռուսաստանն ու Իրանը քննարկում են վիզային ռեժիմը չեղարկելու և «Միր» վճարային համակարգը գործարկելու հարցերը: