Ուկրաինան կոչ է արել ՄԱԿ-ին և Կարմիր խաչին տարհանել բնակիչներին Կախովսկայա ՀԷԿ-ի պայթեցումից հետո հեղեղված տարածքներից

Մանրամասներ

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը չորեքշաբթի դիմել է միջազգային օգնության առաջատար կազմակերպություններին, որպեսզի օգնեն տարհանել Խերսոնի շրջանի հեղեղված շրջանների բնակիչներին: Այս մասին գրել է CNN-ը։

Նա պնդել է, որ «օկուպացիոն ռուսական ուժերը ոչ մի օգնություն» չեն առաջարկել Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի ավերիչ պայթեցումից հետո:

Շմիգալը Twitter-ում հրապարակված տեսաուղերձում դիմել է ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաջնորդներին՝ կոչ անելով «անհապաղ գործել»:

«Կոչ ենք անում Ձեզ՝ ստանձնել Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոնի մարզի տարածքներից մարդկանց տարհանումը»,- ասել է նա։