ԱՄՆ և ԵՄ խաղաղության բանաձևերը ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցնի. Զախարովա

Մանրամասներ

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին։

Զախարովան. մասնավորապես, հայտարարել է. «Մենք եռակողմ հայտարարությունների կոմպլեքսը համարում ենք անալտերնատիվ ճանապարհային քարտեզ՝ Ռուաստանի համար եղբայրական երկու ժողովուրդների հաշտեցման համար։ Մենք ոչնիչ չենք փորձում ստիպել, մենք գնում ենք նախանշված քայլերով։ ԱՄՆ և ԵՄ հանկարծակի ակտիվացումը հարցեր է առաջացնում։ Ավելի վաղ՝ հատկապես ԵՄ կողմից, անդրկովկասյան խնդրի վերաբերյալ հետաքրքրություն չի ցուցաբերվել։

Արտաքինից փաթաթված այսպես կոչված «խաղաղության» ֆորմուլաները որոնք խորհուրդ են տրվում կամ «խցկվում են» արագացված ռեժիմով ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցնի։ Պետք է տրամադրված լինել իրական խաղաղ կարգավորման գործընթացին։ Կարևոր է նաև որ ենթատեքստ և թաքնված նպատակներ չլինեն»։