Իրանը Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի մասնակցությամբ ծրագրում է գազային հանգույց ստեղծել Իրանի հարավային Բուշեհր նահանգի Ասալույե արդյունաբերական շրջանում, որը գտնվում է Պարսից ծոցի ափին։
Այս մասին հայտարարել է երկրի նավթի հարցերով նախարար Ջավադ Օուջին։ Նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Նախարարը ուշադրություն է հրավիրել Պարսից ծոցում գազային հանգույցի հաջող իրականացման մեծ հավանականության վրա, քանի որ Իրանը գազի պաշարներով երկրորդն է աշխարհում։ Բացի այդ, Իրանը վերջին 20 ամիսների ընթացքում ամբողջությամբ կատարել է Թուրքմենստան գազի ներկրման հետ կապված իր պարտավորությունները։
Օուջիի խոսքով՝ ներկայումս ընթանում են գազային հանգույցի կառուցման փուլերի անհրաժեշտ նախապատրաստումն ու պլանավորումը։
Իրանը Պարսից ծոցում գազային հանգույց կստեղծի, որին կմասնակցի նաև Ռուսաստանը
Մանրամասներ
0Comments