Զինված անձը կրակ է բացել ավագ դպրոցի շրջանավարտների միջոցառման ժամանակ. կան զոհեր և վիրավորներ

Մանրամասներ

ԱՄՆ Վիրջինիա նահանգում զինված անձը կրակ է բացել ավագ դպրոցի շրջանավարտների միջոցառման ժամանակ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ևս հինգը վիրավորվել են։ Այս մասին հունիսի 7-ին հայտնել է Reuters գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Ռիչմոնդում՝ Վիրջինիայի համալսարանի ճամբարում, որտեղ տեղի դպրոցի շրջանավարտների համար կազմակերպվել է արարողություն։

Ոստիկանությունը հայտնել է, որ պանվածները 18 և 36 տարեկան տղամարդիկ են:

19-ամյա կասկածյալը զոհերից մեկին ճանաչել է. նա կրակ է բացել ամբոխի մեջ։ Նա դեպքի վայրից փախել է, բայց հետո ձերբակալվել է:

Ըստ Gun Violence Archive-ի՝ սա տարեսկզբից ի վեր Վիրջինիայում զանգվածային հրաձգությունը 279-րդն դեպքն է: