Ադրբեջանը կիրառել է հրաձգային զինատեսակներ․ ՊԲ

Մանրամասներ

Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 6-ին, ժամը 11:00-17:30-ի սահմաններում շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության բանակը։

«Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասվում է հաղորդագրությունում։