Ճապոնիան, ԱՄՆ-ն, Կանադան և Ավստրալիան առաջին անգամ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել

Մանրամասներ

Ճապոնիան, ԱՄՆ-ն, Ավստրալիան և Կանադան առաջին անգամ ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացրել Արևելաչինական ծովում:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարության հայտարարությունը:

Զորավարժություններն անցկացվել են հունիսի 3-5-ը: Դրանց անցկացման կոնկրետ տարածքը նշված չէ: Զորավարժություններին մասնակցել է հինգ նավ: Զորավարժությունների նպատակը ծովում համատեղ փոխգործակցության հմտությունների մշակումն էր:

Մինչ այդ չորս երկրներ համատեղ զորավարժություններ էին անցկացնում Խաղաղ օվկիանոսում և Հարավչինական ծովում 2019 և 2022 թվականներին: