«Հատիս» նախաձեռնությունը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման հարցով դիմել դատախազություն։ Այս մասին իր ֆեսյոբւքյան էջում հայտնել է նախաձեռնության անդամ Գարեգին Միսկարյանը։
«Հանրային հաշվետվության Հատիսի գործով.
Քանի որ վերաքննիչ վարչական դատարանն էլ որոշեց, որ մենք Հատիս լեռան պահպանման հարցում շահառու կողմ չենք և մերհայցը քննության չառավ, էսօր դիմեցի գլխավոր դատախազություն:
Վարչականով չեղավ, քրեականով կհասնենք արդարության: Հայաստանում օրենքի առաջ բոլորը պիտի հավասար լինեն: Արտոնյալներ պիտի չլինեն»,- գրել է նա։
0Comments