Ռուսաստանը տանուլ է տալիս այս պատերազմը. Արդեն պարզ է. Զելենսկի

Մանրամասներ

Ռուսաստանը պարտվում է պատերազմում. այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում, գրում է gordonua.com-ը:

«Չնայած համաշխարհային միտումն արդեն պարզ է՝ Ռուսաստանը տանուլ է տալիս այս պատերազմը, Ռուսաստանի տերերը շարունակում են ժխտել իրականությունը։ Նրանք շարունակում են փորձել խաբել աշխարհին, շրջանցել պատժամիջոցները, ավելի շատ զենք արտադրել, ապահովել ռեսուրսների և մարդկանց ավելի մեծ վատնում այս ագրեսիայի համար», - ասել է Զելենսկին:

Նա նշել է, որ Ուկրաինան նոր քայլեր է նախապատրաստում ռուսական ռազմական ներուժն էլ ավելի սահմանափակելու համար։