Միջազգային իրավունքն Ուկրաինային թույլ է տալիս արևմտյան զենքն օգտագործել Ռուսաստանի տարածքում. Գերմանիա

Մանրամասներ

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ միջազգային իրավունքը թույլ է տալիս Ուկրաինային ինքնապաշտպանության նպատակով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Գերմանիան համակարծիք է ԱՄՆ-ի հետ՝ այդ նպատակների համար արևմտյան զենք օգտագործելու հարցում։ Բեռլինը դեմ է դրան, ընդգծել է նա։

Ինչպես գրում է kommersant.ru-ն, նա այս մասին ասել է Deutsche Welle-ին տված հարցազրույցում:

«Ես լիովին վստահում եմ մեր ուկրաինացի գործընկերներին։ Եվ ես միշտ շեշտում եմ, որ միջազգային իրավունքը թույլ է տալիս Ուկրաինային դա անել։ Բայց, մյուս կողմից, Գերմանիան, ինչպես և ԱՄՆ-ը, միշտ շեշտել է, որ մենք չենք ցանկանում, որ մեր զենքերը օգտագործեն ռուսական սահմանը հատելու համար։ Սա էական տարբերություն է»,- ասել է Բորիս Պիստորիուսը:

DW-ի հետ զրույցում Պիստորիուսը բացառել է տեսանելի ապագայում Taurus թևավոր հրթիռների տեղափոխումը Կիև։