Այս ամենն արդեն վերացվել է և հսկողության տակ է վերցվել. Պեսկովն ասել է, որ Պուտինի «արտահերթ ուղերձի» տեսանյութը հաքերային հարձակման հետևանք է

Մանրամասներ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հայտարարել է, որ համացանցում Պուտինի «արտահերթ ուղերձի» տեսանյութը հաքերային հարձակման հետևանք է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ ղեկավարի կողմից հաստատ ոչ մի ուղերձ չի եղել։

Նա նշել է, որ «Միր» ռադիոկայանում և որոշ ցանցերում միանշանակ հաքերային հարձակում է եղել։

«Հիմա այս ամենն արդեն վերացվել է, հսկողության տակ է վերցվել։ Ծառայություններն այժմ դա կարգավում են»,- ասել է Պեսկովը։