Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետք Արշակ Հակոբյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Մանրամասներ

Արշակ Հակոբյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվեց տնային կալանքով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարվեց», - գրել է Ալեքսանյանը։

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Ա. Հակոբյանը մեղադրվում է 18/04/2003 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) նախատեսված արարքի՝ և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ արարքները կատարելու համար։