Նորապսակները հանկարծամահ են եղել առաջին ամուսնական գիշերը

Մանրամասներ

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում նորապսակները մահացել են հարսանիքի հաջորդ գիշերը, գրում է India Today-ը։ Միջադեպը տեղի է ունեցել նահանգի հյուսիսում գտնվող Բահրայչ շրջանի գյուղերից մեկում։

Քսաներկու տարեկան մի երիտասարդ ամուսնացել է իր 20-ամյա սիրելիի հետ, հարսանիքից հետո նրանք մեկուսացել են իրենց սենյակում, իսկ հաջորդ առավոտյան նրանց գտել են մահացած։

Ինչպես նշում է թերթը, պատմությունն ավելի առեղծվածային է դարձել, երբ դատաբժշկական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ նորապսակների մահվան պատճառը սրտի կաթվածն է։ Այս տեղեկությունը հաստատել են տեղի ոստիկանությունից։

Թե կոնկրետ ինչ կարող է հանգեցնել սրտի կաթվածի, չի նշվում: Նորապսակների աճյունները դիակիզվել են փեսայի հայրենի գյուղում։