Էրդողանը Արդահանում ծնված ԳՇ պետին պաշտպանության նախարար է նշանակվել

Մանրամասներ

Ռեջեփ Թայիփ Էրդողանը երդմնակալության արարողությունից հետո ներկայացրել է նոր նախարարների անունները, որոնցից մեկն էլ Ազգային պաշտպանության նախարարի անունն է։

Էրդողանը Ազգային պաշտպանության նախարար է նշանակել  Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերին։

Վերջինս ծնվել է Արդահանում եւ փորձառու զինվորական է, զբաղեցրել է Թուրքիայի տարբեր ստորաբաժանումների հրամանատարի պաշտոններ եւ 2018–ից զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ 

1