Չավուշօղլուն հեռանում է. Նրան կփոխարինի Ազգային հետախուզության պետը՝ պրոֆեսիոնալ հետախույզ Հաքան Ֆիդանը

Մանրամասներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երդմնակալությունից հետո ներկայացրել է նոր նախարարների անունները։

Թուրքիայի նախագահի աչքի ընկնող փոփոխություններից է Թուրքիայի արտաքին գործերի նոր նախարարը։
Նախագահի հրամանով Թուրքիայի արտաքին գործերի նախարար է նշանակվել Թուրքիայի ազգային հետախության (MIT) պետ Հաքան Ֆիդանը:

Հաքան Ֆիդանը պրոֆեսիոնալ հետախույզ է, հանդիսանում է Էրդողանի հավատարիմ մարդկանցից։

Նշենք, որ 2015–ից մինչեւ 2023–ը Թուրքիայի ԱԳ նախարարն էր հակահայկական հայտարարություններով հայտնի Մեւլութ Չավուշօղլուն։