Ռուսաստանի Բելգորոդի մարզը շարունակում է գտնվել հրետակոծության տակ. Կան զոհեր և վիրավորներ

Մանրամասներ

Ռուսաստանի Բելգորոդի մարզը շարունակում է գտնվել հրետակոծության տակ:

Մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը այսօր հայտնել է՝ անցած մեկ օրվա ընթացքում ուկրաինական կողմից հրետակոծությունների հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 16-ը վիրավորվել են։

Նրա խոսքով՝ «Գրադ» կայանքի հրետակոծության հետևանքով տեղում զոհվել են 2 տղամարդ, իսկ ծանր վիրավորված կինը մահացել է շտապօգնության ավտոմեքենայում։

Հունիսի 2-ին հրետակոծության հետևանքով երկու կին էին զոհվել։

Ուկրաինական կողմը չի մեկնաբանում Ռուսաստանի տարածքում տեղի ունեցածը։