Հող տվողը՝ տվող է, լինի ուզելո՞վ, թե՞՝ ոչ. Շարմազանով

Մանրամասներ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է. «Հող տվողը՝ տվող է, լինի ուզելո՞վ, թե՞՝ ոչ։
Նիկոլն ասում է՝ նենց չի էլի, մենք ամբողջ օրը երազում ենք, թե ինչ տանք Ադրբեջանին։
Փաստորեն՝ չուզելով, բայց տալիս է Նիկոլը։
Նա արդեն տվել է Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ, Սև լճի 30 տոկոսը, Լաչինը, Սուսը, Աղավնոն։
Սա դեռ վերջը չէ։
Մի բան հստակ է՝ չուզելով տվողը ևս տվող է։
Հ.Գ. Նիկոլի հետ հանդիպմանը մասնակցող «հայ համայնքի» ներկայացուցիչներ, ինչների՞դ վրա էիք երջանիկ ծափահարում՝ Եռաբլուրի մեծացմա՞ն, Արցախն Ադրբեջանին տալո՞ւ, թե՞՝ 8 գյուղ Ադրբեջանին տալու վրա»։

 Էդուարդ Շարմազանով