Պուտինը վախենում է Ռուսաստանում «չարակամների» հեղաշրջումից. «Ե՛վ ես, և՛ դուք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նրանք դա չանեն»

Մանրամասներ

Ռուսաստանի իշխանությունները չպետք է թույլ տան երկրում ներքաղաքական անվտանգության խախտումներ՝ հաշվի առնելով չարակամների ջանքերի ակտիվացումը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:

Երկրի ղեկավարն առաջարկել է քննարկել «Ռուսաստանի անվտանգության ապահովումը, տվյալ դեպքում՝ ներքաղաքական անվտանգությունը», հաշվի առնելով այն ջանքերը, որ չարակամները գործադրում և ակտիվացնում են «Ռուսաստանի Դաշնությունում իրավիճակը սրելու նպատակով»։

«Ե՛վ ես, և՛ դուք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նրանք դա չանեն ցանկացած պարագայում», - ասել է Պուտինը։