Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ նոր հեռախոսազրույցների հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել է հինգշաբթի օրը Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում, գրել է ТАСС-ը։
«Գիտեք, որ ուկրաինական հակամարտության հենց սկզբից ես հնարավորություն եմ ունեցել խոսել նախագահ Պուտինի հետ մեկից ավելի անգամ: Եթե նման հնարավորություն հայտնվի, ես դա չեմ բացառում»,- ասել է Մակրոնը՝ պատասխանելով լրագրողների հարցերիn:
«Ֆրանսիան միշտ պատրաստ է բոլոր գործընկերների հետ քննարկումների»,- հավելել է նա։
0Comments