ՌԴ Կալուգայի մարզում պայթյուն է տեղի ունեցել

Մանրամասներ

Այսօր ժամը 10.11-ին ՌԴ Կալուգայի մարզի Ձերժինսկի շրջանում, Տովարկովո գյուղի մոտի դաշտում ընկել է չճանաչված օբյեկտ։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է տարածաշրջանի ղեկավար Վլադիսլավ Շապշան։

«Դրա հետեւանքով տեղի է ունեցել պայթյուն, գոյացել է փոս, խոտը բռնկվել է։

Տնտեսական օբյեկտները եւ բնակելի տները չեն վնասվել։

Բնակիչները չեն տուժել։

ԱԻՆ ստորաբաժանումներն աշխատում են տեղում»,- նշել է Շապշան։