Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է փամփուշտների և պարկուճների արտահանումը

Մանրամասներ

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական և ծառայողական ակոսավոր զենքի փամփուշտներ, ինչպես նաև որոշակի տրամաչափերի ակոսավոր հրաձգային զենքի փամփուշտների պարկուճներ: Ինչպես տեղեկանում է РБК պարբերականից, համապատասխան որոշում է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Որոշումն ուղղված է պետության շահերի պաշտպանության ապահովմանը», – հաղորդվում է կառավարության կայքում։

Արգելքը չի վերաբերում այն փամփուշտներին և ​​պարկուճներին, որոնք անհրաժեշտ են բանակին, այլ զորքերին և ռազմական կազմավորումներին։ Բացի այդ, արգելքը չի տարածվում այն փամփուշտների և պարկուճների վրա, որոնք այլ երկրների տարածքներով տեղափոխվում են Ռուսաստանի զորամասեր, կառավարության որոշմամբ Ռուսաստանից արտահանվում են ԵԱՏՄ-ի երկրներ, Ռուսաստանի տարածքով երրորդ երկրներ են արտահանվում միջազգային տարանցիկ օդային փոխադրումների շրջանակներում, բացառությամբ ոչ բարեկամ երկրների, Ռուսաստանից արտահանվում են որսի, սպորտային միջոցառումների, ցուցահանդեսների կամ պատմամշակութային միջոցառումների մասնակցելու նպատակով։