Սևիլիա-Ռոմա. այսօր Եվրոպայի լիգայի եզրափակիչն է

Մանրամասներ

Եվրոպա լիգայի 2022/2023 մրցաշրջանի վճռորոշ խաղում այսօր միմյանց կհանդիպեն իսպանական «Սևիլիան» և իտալական «Ռոման»։

Թիմերը կխաղան Բուդապեշտի (Հունգարիա) «Պուշկաշ Արենա» մարզադաշտում: Հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական բրիգադը՝ Էնթոնի Թեյլորի գլխավորությամբ:

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մրցաշարի կիսաեզրափակչում «Սևիլիան» ավելի վաղ հաղթահարել էր իտալական «Յուվենտուսի», իսկ «Ռոման»՝ գերմանական «Բայերի» արգելքը:

«Սևիլիան»  Եվրոպա լիգայում հաղթանակների քանակով ռեկորդակիրն է՝ վեց անգամ նվաճելով այս տիտղոսը (2006, 2007, 2014, 2015, 2016, 2020)։ Իսպանական թիմը երբեք չի պարտվել եզրափակիչում:

«Ռոման» 1991 թվականին հասել է ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ, սակայն պարտվել է «Ինտերին» (1:2): Անցած մրցաշրջանում իտալական ակումբը հաղթել է Կոնֆերանցիաների Լիգայում։

ArmSport.am