Աննա Հակոբյանի հիմնադրամը երկու նոր նվիրատու ունի. «Հրապարակ»

Մանրամասներ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող «Իմ քայլը» հիմնադրամը 2 նոր նվիրատու ունի՝ «Մեկ դրամի ուժը» ծրագիրն ու «Երեխաներ եւ ապագա» բարեգործական հիմնադրամը։

Նրանք հիմնադրամին են փոխանցել 3 մլն 389 հազար դրամ եւ 13 հազար 317 եվրո։

«Մեկ դրամի ուժը» Այ Դի բանկի ու Իդրամի համատեղ ծրագիրն է, որն առցանց վճարումների դիմաց 1-ական դրամ է ուղղում բարեգործությանը։

Իսկ «Երեխաներ եւ ապագա» հիմնադրամը գործում է Մոնակոյում, որի ներկայացուցիչների հետ տիկինը հանդիպել էր 2022 թ․ հունիսին՝ Մոնակոյում»։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում