«Իրանը տարածաշրջանի համար սպառնալիք է, իսկ Ադրբեջանը՝ տարածաշրջանային կայունության խարիսխ». Իսրայելի նախագահն՝ Ադրբեջանում

Մանրամասներ

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, որը երկօրյա այցով Ադրբեջանում է, հայտարարել է, որ Իսրայելն Ադրբեջանը դիտարկում է որպես արժեքավոր ռազմավարական գործընկեր և տարածաշրջանային կայունության խարիսխ։ Նա այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում:

Մինչդեռ հարևան Իրանի մասով Իսրայելի նախագահն ասել է, որ այն սպառնալիք է տարածաշրջանի համար:

Դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Հերցոգն ասել է. «Մենք ընդհանուր տեսակետ ունենք, ես տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծ ազդեցություն ունի աշխարհում և տարածաշրջանում։

Դուք ինձ պատմեցիք Եվրոպայի էներգետիկ հատվածի, ընդհանրապես՝ տարածաշրջանի, Ասիայի, Մերձավոր Արևելքի վրա Ադրբեջանի ազդեցության մասին։

Մենք ուսումնասիրեցինք անվտանգության գլոբալ, տարածաշրջանային կառույցը, որի համար Իրանը վտանգ ու սպառնալիք է ներկայացնում, մանրամասն քննարկեցինք այդ հարցը»: