Անդրանիկ Թևանյան. Շարժումը ոչ թե իշխանության, այլ իշխանափոխության հայտ է ներկայացնում

Մանրամասներ

Այս շարժումը ոչ թե իշխանության գալու, այլ իշխանափոխության հայտ է ներկայացնում: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը:

«Մենք բոլոր փորձերը հաշվի ենք առել՝ սխալները, թերությունները:

Կարծում ենք՝ հասարակական ավելի լայն ներգրավվածություն է պետք: Կազմակերպչա-կառուցվածքային առումով նախատեսում ենք բավական լայն կետային աշխատանք՝ հանրության բոլոր շերտերի հետ, այսպես կոչված՝ տնետուն աշխատանք»,- նշել է Թևանյանը: