Ինչո՞ւ են Փաշինյանին ուղեկցում մեծ թվով ոստիկաններ

Մանրամասներ

ՀՀ վարչապետին ուղեկցող ոստիկանները հասարակական կարգն են պահպանում։

ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։

«Մենք իրականացնում ենք մեր ծառայությունը, մեր գործառույթը, եթե առկա է լինում օրենքի սահմաններից մեր լիազորությունների անցում, վստահեցնում եմ` ոչ միայն ոստիկանության, այլև այլ իրավապահ մարմինների կողմից իրականացվում են համապատասխան գործողություններ»,- նշեց Ֆիդանյանը։