Էրդողանը կորցնու՞մ է իշխանությունը. Թուրքիայում չեն բացառում Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթանակը. Նոր տվյալներ

Մանրամասներ

Ամենաթարմ տվյալներով այս պահին Թուրքիայում բացվել է քվեատուփերի 75,62%-ը։ Շարունակվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների հաշվարկը։

TRT Haber-ի հրապարակած տվյալներով Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքում է ձայների 54,03%-ը, իսկ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45,97%-ը։

Շեշտակի նվազում է Էրդողանի առավելությունը մրցակցի նկատմամբ։

Քեմալ Քըլըչդարօղլուն հետևողականորեն մոտենում է գործող նախագահի արձանագրած ցուցանիշներին։

Դեռ վաղ է հետևություններ կատարել, սակայն արդեն իսկ Թուրքիայում չեն բացառում Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթանակը: