Մենք հավատում ենք, որ իրենք կհասկանան, քայլ կանեն, որ ապրեն Ադրբեջանի դրոշի տակ. Ալիևը՝ արցախցիներին

Մանրամասներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի՝ ներկայում Բաքվի օկուպացիայի ներքո գտնվող Քաշաթաղի շրջան կատարած այցի ժամանակ  ասել է, որ Արցախի բնակչությունը պետք է ենթարկվի Ադրբեջանի օրենքներին:

«Ձեր գիրքը փակված է, «Միացում»-ի գիրքը փակված է, անջատողականության վերջը եկել է, անկախության երազանքները, ինչպես կարգավիճակը, ի չիք են դարձել», - ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ արցախահայության համար մնացած միակ ճանապարհը Ադրբեջանի օրենքներին ենթարկվելն է, Ադրբեջանի հավատարիմ, նորմալ քաղաքացի դառնալը, պետական ատրիբուտները աղբարկղը նետելը և խորհրդարանը ցրելը։

«Մենք հավատում ենք, որ իրենք կհասկանան, կգան ու քայլ կանեն, որ ապրեն Ադրբեջանի դրոշի տակ։ Մենք սպասում ենք սրան։ Ուստի մենք այլ քայլ չենք անում, և կարծում եմ, որ վերջին երկուսուկես տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները պետք է արթնացնեն նրանց, արթնացնեն երազանքներից»,- ասել է Ալիևը: