Հնդիկ պաշտոնյան ցամաքեցրել է լճակը՝ այնտեղ ընկած հեռախոսը գտնելու համար

Մանրամասները՝ տեսանյութում

Մթերային ապրանքների տեսուչ Ռաջեշ Վիշվասը հնդկական Չհատիսգարհ նահանգում ցամաքեցրել է ջրամբարը, որպեսզի գտնի իր հեռախոսը: Շանթ Նյուզի փոխանցմամբ հայտնել է The Indian Express թերթը։

Պաշտոնյան ընկերների հետ հանգստանալիս սելֆի անելիս գցել է 1200 դոլար արժողությամբ Samsung S23 ultra սմարթֆոնը։ Սկզբում նա խնդրել է տեղացիներին սուզվել ջրամբարն ու գտնել այն, սակայն երկու օրում գտնել չի հաջողվել։ Հեռախոսը ձեռք բերելու ցանկությունը նա բացատրել է նրանում պետական ​​կարևոր տեղեկությունների առկայությամբ:

Այնուհետև Վիշվասը մոտեցել է Ջրային ռեսուրսների վարչություն՝ ջրի մակարդակն իջեցնելու համար և բանավոր թույլտվություն է ստացել: Նա պոմպ է վարձել և երկու օրում ջուրը հանել։ Վերջում հայտնաբերված հեռախոսն այլևս չի աշխատել։

Դրանից հետո Վիշվասին մեղադրել են իշխանության չարաշահման մեջ, քանի որ նա դուրս է մղել երաշտի ժամանակ տեղաբնակների օգտագործման համար  ջուրը։ Արդյունքում նա հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։