Մենք քաջատեղյակ ենք Ադրբեջանին մեկուսացնել ձգտող ուժերի նպատակներին. Չավուշօղլուն մեղադրել է Քըլըչդարօղլուին Հայաստանին հաճոյանալու համար

Մանրամասներ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Թուրքիայի նախագահի թեկնածու, Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին` Հայաստանին և Արևմուտքին հաճոյանալու փորձի մեջ։

Չավուշօղլուն մեկնաբանել է Քըլըչդարօղլուի վերջին հայտարարությունները, թե Թուրքիայից Չինաստան տրանսպորտային երթուղին չպետք է անցնի Ադրբեջանով, այլ Իրանի տարածքով։

«Ի՞նչ իմաստ ունի ոտնահարել Ադրբեջանի շահերը Հայաստանին կամ արևմտյան երկրներին հաճոյանալու համար, մենք քաջատեղյակ ենք եղբայրական Ադրբեջանին մեկուսացնել ձգտող ուժերի նպատակներին»,- ասել է Չավուշօղլուն։