Խոզը նկարում է, խոզատերը՝ հարստանում․ Ֆոտո

ՖՈՏՈՇԱՐՔ

Հարավաֆրիկյան Հանրապետության բնակչուհի Ջոան Լեֆսոնը հարստացել է Պիգկասո մականունով իր խոզի նկարած նկարների շնորհիվ, հաղորդում է Travel + Leisure-ը:

Ընտանի կենդանու վերջին ստեղծագործություններից մեկը աճուրդում վաճառվել է 20 հազար դոլարով։ Այն դարձել է կենդանու նկարած ամենաթանկ նկարը։ Պիգկասոն գերազանցել է 2005 թվականին Կոնգոյում շիմպանզեի ռեկորդը, որի կտավը գնահատվել է 19 հազար դոլար: 

«Դուք չեք կարող դրան նայել եւ մեծ նշանակություն չտալ նրա ինտելեկտին, անհատականությանը եւ ստեղծագործականությանը»,-մեկնաբանել է Պիգկասոյի աշխատանքները նրա տիրուհին:

Նա հավելել է, որ նկարների ողջ հասույթը կուղղվի ֆերմայի պահպանմանը, որտեղ ապրում են սպանդից փրկված կենդանիները:

Կենդանիների կողմից նկարված նկարների վաճառքի պրակտիկան գոյություն ունի ամբողջ աշխարհում: Օրինակ՝ շների շրջանում ամենահայտնի նկարիչը Թիլլի անունով տերիերն էր։ Նա իր աշխատանքի համար չի օգտագործում խոզանակներ եւ ներկեր, այլ միայն ճանկեր եւ ատամներ: Վիմագրություն հիշեցնող աշխատանքի արժեքը կարող է արժենալ մի քանի հազար դոլար:

1

1

1

1

1