Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել․ օրակարգում Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն է

Մանրամասներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի հարցն էր: Այս մասին հայտնում են ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են արտաքին քաղաքական ու անվտանգային, ինչպես նաև շրջափակման հարուցած սոցիալական ու տնտեսական մարտահրավերներին առնչվող հարցեր:

Նախագահը  տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում են առկա հիմնախնդիրների լուծմանը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ  կտրվածքով: