Վերահաստատում եմ իմ շարունակական աջակցությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Զելենսկի

Մանրամասներ

Մեր պետության և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար այս դժվարին պահին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի ժամանակ, ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ադրբեջանի հետևողական դիրքորոշման համար՝ աջակցելու մեր երկրի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Այս մասին ասված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված ուղերձում։

«Ես վերահաստատում եմ Ուկրաինայի անփոփոխ դիրքորոշումն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու հարցում»,- ասել է Զելենսկին։